Մեկնարկել են Արցախում բնակվող միայնակ քաղաքացիներին պարենամթերքի տրամադրման աշխատանքները

Մեկնարկել են Արցախում բնակվող միայնակ քաղաքացիներին պարենամթերքի տրամադրման աշխատանքները

Մեկնարկել են Արցախի Հանրապետությունում բնակվող 440 միայնակ քաղաքացիներին մեկ ամսվա պարենամթերքի և հիգիենիկ պարագաների տրամադրման աշխատանքները։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունը։

«Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունը տեղեկացնում է, որ մեկնարկել են Արցախի Հանրապետությունում բնակվող 440 միայնակ քաղաքացիներին` 63 տարին լրացած՝ չաշխատող, զավակ (այդ թվում՝ որդեգրված), ամուսին (բացառությամբ ամուսնու՝ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու դեպքի) և օրենքով սահմանված խնամակալ չունեցող անձանց, մեկ ամսվա պարենամթերքով և հիգիենիկ պարագաներով ապահովման համար ծանրոցների փաթեթավորման և տրամադրման աշխատանքները, որոնց միացել են «Արցախի կամավորների միություն» հասարակական կազմակերպության մի խումբ երիտասարդներ»,- նշված է հաղորդագրության մեջ։