Google-ն անջատել է ռուսաստանցի օգտատերերի մոնետիզացիան
Google-ը նամակով ծանուցել է, որ ամբողջովին անջատել է AdSense գովազդային ցանցի աշխատանքը Ռուսաստանում, որը թույլ էր տալիս օգտատերերին կոնտեքստային գովազդ տեղադրել կայքերում։ Google Payments-ի նամակում նշվում է, որ AdSense-ի բոլոր այն օգտահաշիվները, որոնք գտնվում են Ռուսաստանում, դե-ակտիվացվելու են։
Դա նշանակում է, որ նման օգտահաշիվներով եկամուտ ստանալ այլեւս հնարավոր չէ։ Իսկ հուլիս ամսվա եկամուտները կարելի է ստանալ օգոստոսի 21-26 ընկած ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում է Cnews-ը։
Կարծիքներ