Զոհեր և վիրավորներ կան․ արտակարգ միջադեպ՝ Անթալիայում

Զոհեր և վիրավորներ կան․ արտակարգ միջադեպ՝ Անթալիայում

Թուրքական Անթալիայում ճոպանուղու խցիկն ընկել է ժայռերի վրա, նախնական տվյալներով՝ երկու մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Նշվում է, որ 605 մետր երկարությամբ ֆունիկուլյորի երթևեկությունը, որը գտնվում է Կոնյաալտի շրջանում, դադարեցվել է: Բարձրության վրա խցիկներում արգելափակվել է 184 մարդ։

Փրկարարական գործողությունը տևել է ամբողջ գիշեր։ Փրկարարները հանել են ճոպանուղու խցիկներում արգելափակված մարդկանց։

Գործողությանը մասնակցել է 543 մարդ, ներգրավված է եղել 7 ուղղաթիռ, 1 ռազմատրանսպորտային ինքնաթիռ:
Միջադեպի պատճառներն այս պահին հայտնի չեն: Վթարի փաստով սկսվել է հետաքննություն։