«Մալաթիա» տոնավաճառն էլ քանդեք, ինչի՞ եք սպասում․․․

«Մալաթիա» տոնավաճառն էլ քանդեք, ինչի՞ եք սպասում․․․

«Մալաթիա» տոնավաճառի պատմությունը նոր չէ։ «Մալաթիա» տոնավաճառից մի քիչ վերև՝ «Երևան սիթի» սուպերմարկետի հարևանությամբ, գտնվում է  «Մալաթիա մոլ»-ը, որը Սամվել Ալեքսանյանինն է։ Դեռևս Նիկոլը չկար, որ տոնավաճառում վարձավճարների հարցով անընդհատ բողոքներ էր հրահրվում։ Հրահրվում եմ ասում, որովհետև դեռևս 2015 թվականին տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանն այսպիսի մի ուշագրավ հայտարարություն էր արել․ ««Երևան սիթիների» ցանցի Սամվելը մեծ շուկա է սարքել, վերջապես պետք է այդ շուկան աշխատեցնի, թե ոչ: Այդ իսկ պատճառով էլ օրը մեկին ուղարկում է, որ տոնավաճառի աշխատողներին իրար խառնի։ Երկուշաբթի օրը աշխատելու հետ կապված էլ ովքեր բողոքել են, նրանց ուղարկած մարդիկ են, ինքը Սամվել Ալեքսանյանը, փողքաղաքապետ Դավիթ Օհանյանի հետ մեր շուկայից մարդ են հավաքում, որ տանեն իրենց մոտ։ Ես հաստատ իրենց մակարդակի չեմ իջնի, որ ընկնեմ մարդկանց հետևից»»։

Այսինքն ի սկզբանե այս պատմությունը եղել է և այսօր Նիկոլ Փաշինյանը, փորձում է բավարարել Սամվել Ալեքսանյանի պահանջները, որովհետև նախկին, ինչպես ինքն էր անվանում՝ ամենակոռումպացված օլիգարխը, դարձել իր աջ ձեռքը։ Ինչպես մնացած դեպքերում, էլի մի ձեռքով երկու ձմերուկ է բռնում։ Մի կողմից կազատվի թունդ ընդդիմադիր սեփականատերերից, մյուս կողմից Սամվել Ալեքսանյանն ինչքան լավ լինի, այնքան իր ընտանիքը կշահի։ Սա է ամբողջ պատմությունը։ Վերջին հրդեհների ֆոնի վրա էլ «Մալաթիայի իր զանգվածին» կհամոզի, որ քունը չի տանում՝ հակահրդեհային կանոններն ապահովելու համար։

Բավական է ուշադրություն դարձնել հակահրդեհային կանոնների  խախտումներին և համոզվել, որ նման  խախտումներ հենց իրենց կողմից,  ամենաբարձր մակարդակով արվում են։ Վերցնենք թեկուզ շենքերի կառուցման թույլտվությունը։ Ոչ մի հեռավորություն չի պահվում, որտեղ երկու շենք են տեսնում, երրորդը խցկում են մեջը, հաշվի չառնելով, որ երկրաշարժի դեպքում ինչ վտանգ են ստեղծում։ Տոնավաճառի տնօրենին հանձնարարել են վերացնել անհնար խախտումներ։ Մեկը կներկայացնեմ։ Սամվել Ավետիսյանը նշում է, որ դեռ հոկտեմբերին այցելել են, 17 խախտում են արձանագրել, որից 12-ը վերացված է. «Կան խախտումներ, որոնք վերացնել անհնար է, օրինակ, շինություններից 8 մետր հեռավորության վրա պետք է լինի: Բոլորը խախտումները վերաբերում են հրդեհային անվտանգությանը»: 

Կամ շինությունների մեջ այսինչ նյութն է օգտագործվել, պիտի օգտագործվի այս նյութը։ Այսինքն շինությունները պիտի քանդվե՞ն, որ հեռավորությունն ու նյութի տեսակն ապահովվի։ Միանգամից քանդեք կամ վառեք, պրծեք։ Ումի՞ց եք քաշվում, ինչի՞ եք սպասում։    

Այդքան մտահոգ եք, զիվորական կացարաններով զբաղվեք։ Կենտրոնում իրար քթի մեջ են բազմահարկեր կառուցվում։ Երկիրը անվտանգային առումով 0 մակարդակի վրա, «Մալաթիա» են խաղացնում։ Թե ինչ է՝ իրենց այդպես է ձեռնտու։ Թե ինչ է սեփականատերերը այլախոհ են։ Մի բան գոնե արեք, որ ի շահ այս քաղցած ժողովրդի լինի։ Ոչ թե ի օգուտ ձեր գրպանի։