ԵՊՀ-ում նոր դեկաններ են նշանակվել

ԵՊՀ-ում նոր դեկաններ են նշանակվել

«Հրապարակի» տեղեկություններով` ուրբաթ օրը ԵՊՀ-ում նոր դեկաններ են նշանակվել: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան է նշանակվել նույն ֆակուլտետի դասախոս Կառլեն Խաչատրյանը: ԵՊՀ-ից մեզ պատմեցին, որ նույն օրը նոր դեկաններ են նշանակվել նաև Հայ բանասիրության, Սոցիոլոգիայի ֆակուլտետներում, ինչպես նաև ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտում:

Մեր աղբյուրի խոսքով` Բանասիրականի դեկան է նշանակվել Արշալույս Գալստյանը, իսկ ահա Ֆարմացիայի ինստիտուտի դեկան է նշանակվել Աննա Մկրտչյանը: Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան վերընտրվել է Արթուր Մկրտչյանը։

Մեր տեղեկություններով` այս բոլոր նշանակումներն արվել են ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի «դաբրոյով», նոր դեկանները բավականին սիրված են ֆակուլտետներում: 

ԵՊՀ-ից մեզ հետ զրույցում հաստատեցին նոր դեկանների նշանակումները, փաստելով, որ դեկանների պաշտոնավարման ժամկետները լրացել էին, այդ պատճառով նոր դեկաններ են ընտրվել ԵՊՀ գիտական խորհրդի կողմից: