Կայծակի հարվածից տուժածներից 3-ը մահացել են

Կայծակի հարվածից տուժածներից 3-ը մահացել են

Երեկ Սպիտակ տան մոտ կայծակի հարվածից տուժած 4 անձանցից 3-ը մահացել են: Մյուս վիրավորը մնում է հիվանդանոցում: Այս մասին հայտնում է NBC4 հեռուստաալիքը:

Ստացած վնասվածքներից մահացել է 29-ամյա տղամարդ, տարեց ամուսիններ, ովքեր Վիսկոնսին նահանգից Վաշինգտոն էին ժամանել՝ ամուսնության հոբելյանը տոնելու:

Նրանք բոլորը հարվածի տակ են հայտնվել ԱՄՆ նախագահական նստավայրի դիմաց գտնվող Լաֆայետ այգում: