Հաղթողն ու պարտվողը նույն հարթության մեջ չեն լինում

Հաղթողն ու պարտվողը նույն հարթության մեջ չեն լինում

Շատ է ծեծվում իշխանության  քարոզչամեքենայի կողմից՝ բա ինչու՞ Սերժը այդպես էր անում, ինչու՞ նախկիններն այդպես էին անում։ Արդեն հինգերորդ տարին է՝ նույն բանը կրկնում են։ Կրկնում ու գոյատևում են, կրկնում ու դոփում են տեղում։ Կրկնում ու աթոռների վրա սոսնձվում են առավել ամուր։ Բնական է, դա շրջանառվում է միաբևեռ իշխանության՝ Նիկոլ Փաշինյանի կողմից։  Սարդոստայնի մի ցանց են հյուսել, որ ցանկացած հարցի պատասխանում են ՝ բա ինչու՞ Սերժը կամ նախկինները այդպես էին անում։

Սարդոստայնային այն առումով, որ սկսվում է բացատրվել, թե Սերժը ինչի համար է այդպես արել ու ամբողջ հարցը սահմանափակվում է նման մի բացատրությամբ ու անպատասխան է մնում, թե ինչու՞ են իրենք այդպես անում։ 

Եթե ուշադիր լինեք, կտեսնեք, որ այս իշխանության գոյության հիմքը նախկիններին անընդհատ շահարկելն է։ Քաղաքականը մի կողմ թողնենք ու փորձենք հասկանալ՝ Նիկոլը որ իշխանության եկավ չի խոստացել չէ՞, որ  ինչ նախկիններն են արել, ինքը շարունակելու է նրանց արածը։ Այս հինգ տարվա մեջ տեսեք ի՜նչ օրի է հասել, ինչքա՜ն է իր վարկանիշը իջել, որ փորձում է  նախկինների արածով իր արածն արդարացնել։   Ադրբեջանի, Թուրքիայի հետ հարաբերության առումով էլի նույն բանն է կրկնում՝ բա Սերժի ժամանակ ինչու՞ չէիք խոսում, երբ Թուրքիայի հետ․․․ Ժամանակն է վերջապես հասկանալու, որ Փաշինյանի  և Սերժի ժամանակները տարբեր են եղել։ Սերժը եղել է հաղթող երկրի երկրի ղեկավար և ինչ  արել է, հաղթողի դիրքերից է արել։ Իսկ Փաշինյանը երկիրը տարել է կապիտուլյացիայի։  Արցախ է հանձնել, Հայաստանն է ոտքի «կոխան դարձրել» ու փորձում է պարտվածին, ջախջախվածին ու հաղթողին նույն հարթության մեջ դնել։ Նման բան չի լինում։