Դավիթ Բալայանը չընտրվեց

Դավիթ Բալայանը չընտրվեց

Իշխող ուժը  չմասնակցեց ՍԴ դատավորի պաշտոնում դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված Դավիթ Բալայանի թեկնածության քվեարկությանը։

Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ քվեատուփում եղել է 32 քվեաթերթիկ, որի ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝ 32 կողմ, 0  դեմ, 0 ձեռնպահ։ 

Այսպիսով՝ Դ. Բալայանի թեկնածության քվեարկությանը մասնակցել է միայն ընդդիմությունը, եւ Դ. Բալայանը չի ընտրվել ՍԴ դատավոր։