Մեկնարկել են թուրք-վրաց-ադրբեջանական զորավարժությունները

Մեկնարկել են թուրք-վրաց-ադրբեջանական զորավարժությունները

Անկարայում մեկնարկել են թուրք-վրաց-ադրբեջանական զորավարժությունները, որոնք նախատեսված են նշված երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումների համար։ Զորավարժությունները կրում են «Կովկասյան արծիվ» անվանումը։ Այն կտեւի մինչեւ կիրակի։ Հետաքրքրական է այն, որ մասնակցում են Ադրբեջանի կողմից եւ բուն Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ստորաբաժանման ներկայացուցիչները, այլ նաեւ Նախիջեւանի ԻՀ-ում տեղակայված ադրբեջանական զորամիավորման կազմում գործող հատուկ նշանակության ստորաբաժանման ներկայացուցիչները։ Մասնակցում է նաեւ Ուկրաինայի պատվիրակությունը։