Դատական հայց՝ ընդդեմ Ազգային ժողովի

Դատական հայց՝ ընդդեմ Ազգային ժողովի

Ազգային ժողովի վիճահարույց կրճատումների թեմայով բարձրացած աղմուկը չի մարում, կենացները մի բան էլ քաղցրանում են:

Մեզ հայտնի է դարձել, որ առնվազն տասնմեկ աշխատակից արդեն պատրաստել է հայցադիմում եւ առաջիկայում ընդդեմ ԱԺ-ի հայցեր կներկայացվեն:

Առաջին ծիծեռնակն արդեն հայտնի է, սեպտեմբերի 5-ին դատարան է դիմել Նյութատեխնիկական ապահովման վարչության արդեն նախկին պետ Նելսոն Ստեփանյանը` պահանջելով, որ դատարանը ստիպի ԱԺ աշխատակազմին օրենքով սահմանված կարգով եւ չափով լրիվ վերջնահաշվարկ կատարել:

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ մոտ մեկ շաբաթ է ծառայողական քննություն է իրականացվում, սակայն այսպես կոչված մեղավորների մասին դեռ որեւէ տեղեկատվություն չի տրամադրվում, հայտնի չէ, թե ում մտքի փայլատակումն է եղել երկրի օրենսդիր թեիվ մեկ հիմնակում ապօինի գործունեություն իրականացնելը: