Հարձակվել են Հունգարիայի վարչապետի վրա. ի՞նչ է հայտնի

Հարձակվել են Հունգարիայի վարչապետի վրա. ի՞նչ է հայտնի

Ձախ ակտիվիստը փորձել է խափանել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի ելույթը Եվրախորհրդարանում, գրում է Magyar Nemzet (MN) թերթը՝ վկայակոչելով միջադեպի տեսագրությունը։

Հրապարակման համաձայն՝ Օրբանի ելույթի ժամանակ նիստերի դահլիճ է վազել Հունգարիայի դեմոկրատական ​​կոալիցիա կուսակցության երիտասարդական թևի անդամ Մարտոն Գեկիցկին։ 

«Ակտիվիստը հարց է ուղղել Վիկտոր Օրբանին, թե որքան է նա ստացել Պուտինից և Սի Ծինփինից՝ Հունգարիային և Եվրամիությանը դավաճանելու համար», - նշվում է հոդվածում։

Հունգարիայի վարչապետին ընդառաջ գնացող երիտասարդաին բռնել են անվտանգության աշխատակիցները։

Օրբանը կարճ ժամանակով ընդհատել է իր խոսքը՝ սպասելով, որ ակտիվիստին դուրս բերեն դահլիճից, որից հետո շարունակել է ելույթը։