Ալավերդի-Օձուն խաչմերուկում երթևեկությունը վերականգնվել է

Ալավերդի-Օձուն խաչմերուկում երթևեկությունը վերականգնվել է

Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Ալավերդի-Օձուն խաչմերուկում երթևեկությունը վերականգնվել է։ «Հայաքվե» նախաձեռնության կողմից փակված ճանապարահին մեծ թվով մեքենաներ էին կուտակվել։

Նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանը կոչ արեց բախումների չգնալ։ Ակցիայի մասնակիցները բացեցին ճանապարհը։  

Լոռու մարզի ոստիկանապետ Արթուր Զաքարյանը հանձնարարեց ոստիկաններին պարեկների հետ կարգավորել երթևեկությունը։