Հատուկ չվերթով Հնդկաստանից Հայաստան կժամանեն հայոց ճեմարանի սաներն ու ուսուցիչները

Հատուկ չվերթով Հնդկաստանից Հայաստան կժամանեն  հայոց ճեմարանի սաներն ու ուսուցիչները

Մարտի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, ՀՀ պարետատան և ԱԳՆ համակարգմամբ, կազմակերպվեց հատուկ չվերթ՝ իրականացնելու Հնդկաստանում գործող Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի 68 սաների և նրանց ուսուցիչների Հայաստան փոխադրումը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո Հնդկաստանում արդեն երկու հարյուրամյակ գործող Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանը հանրակրթական դպրոց է, ուր ուսանում են երեխաներ հիմնականում Հայաստանից, Իրանից, Սիրիայից, Իրաքից և այլ երկրներից:

Շնորհակալություն բոլոր կառույցներին՝ երեխաների՝ ընտանիքներ վերադարձի ապահովման գործում ցուցաբերված զորակցության համար:

Վահրամ քահանա  Մելիքյան