Որսի ժամանակ որդին կրակել է հոր վրա․ նա մահացել է

Որսի ժամանակ որդին կրակել է հոր վրա․ նա մահացել է

Վայրի վարազի որսի ժամանակ իտալացին պատահաբար կրակել է հոր վրա։ Դեպքը տեղի է ունեցել Սալերնո շրջանում։ 34-ամյա տղամարդը մացառուտներում երեւացած ստվերը դրել է վարազի տեղ ու կրակել այդ ուղղությամբ։ Պարզվել է, որ նա կրակել է հոր վրա։ Տղամարդու հայրը ստացել է հրազենային վիրավորում՝ որովայնի շրջանում։ Որդին, տեսնելով թե ինչ է կատարվել ահազանգել է փրկարարներին։ Բժիշկներին չի հաջողվել փրկել հոր կյանքը։