«ՀՀ-ն խոչընդոտում է ԼՂ հայերի վերաինտերգրմանը»․ Ադրբեջանի նոր զառանցանքը

«ՀՀ-ն խոչընդոտում է ԼՂ հայերի վերաինտերգրմանը»․ Ադրբեջանի նոր զառանցանքը

«Երևանը խոչընդոտում է Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչների կայուն վերաինտեգրումը ադրբեջանական հասարակությանը»։ Այդ մասին ասվում է Ադրբեջանի հատուկ հաղորդակցության և տեղեկատվական անվտանգության պետական ​​ծառայության հայտարարության մեջ, փոխանցում են տեղի ԶԼՄ-ները։

Նշվում է, որ «Պետական ​​միգրացիոն ծառայությունը, հայ բնակիչների կայուն վերաինտեգրումն ադրբեջանական հասարակությանն ապահովելու նպատակով հատուկ կայք է գործարկել»։

«Պորտալից օգտվելու պայմաններ են ստեղծվել թե՛ ներկայումս Ղարաբաղում ապրող հայերի, թե՛ Հայաստան մեկնած բնակիչների համար։ 

Այնուամենայնիվ, հարևան երկրում մի շարք պրովայդերներ արգելափակում են որոշ դոմենային անուններ, որոնք պատկանում են Ադրբեջանի պետական ​​մարմիններին, որպեսզի կանխեն մարդկանց մուտքը Հայաստանի տարածքից»,- հայտարարել են նշյալ ծառայությունում։