Նոր սպառնալի՞ք․ Մերձդնեստրի ղեկավարը դիմել է ՀԱՊԿ-ին
Մերձդնեստրի մոլդովական չճանաչված հանրապետության ղեկավար Վադիմ Կրասնոսելսկին ռուսական լրատվամիջոցներին ասել է, որ Մոլդովայում խմբեր են պատրաստում իրենց ռազմական օբյեկտների վրա դիվերսիա իրականցնելու նապատակով։ Նրա խոսքով, ԵԱՀԿ-ն տեղեկացված է, սակայն «որևէ արձագանք չկա»։
Մերձդնեստրի պետանվտանգության նախարարությունը հայտարարել է, որ դիվերսիոն խմբերի մեջ, ի թիվս այլոց, կան նաև ուկրաինացիներ։
Ավելի վաղ մերձդնեստրյան քաղաքական գործիչ Գենադի Չորբան հայտարարել էր, որ պետությունը նախատեսում է փետրվարի 28-ին հայտարարել Ռուսաստանին միանալու մասին։
Կարծիքներ