Զելենսկուն կոչ են արել կոմուֆլյաժը փոխարինել կոստյումով և զբաղվել խնդիրներով․ Poolitico

Զելենսկուն կոչ են արել կոմուֆլյաժը փոխարինել կոստյումով և զբաղվել խնդիրներով․ Poolitico

Ուկրաինայի Զինված ուժերում կոչ են արել նապագահ Վլադիմիր Զելենսուն իր խակի հագուստը փոխարինել կոստյումով և լուծել իր թիմում առկա խնդիրները, որոնց անդամները զբաղվում են գողությամբ, գրում է Politico-ն։

Հրատարակությունը նշում է, որ ուկրաինացի զինվորականները հոգնել են իրենց երկրում կոռուպցիայից։ 

Ուկրաինայի ենթակառուցվածքների նախկին նախարար Վլադիմիր Օմելյանը, ով այժմ Ուկրաինայի զինված ուժերում կապիտան է, նշել է, որ դրա պատճառով կարող են ավելի շատ կյանքեր կորցնել։

«Մենք զայրացած ենք, որ մեր որոշ առաջնորդներ նախընտրում են խաբել և գողանալ, երբ մենք մահանում ենք մարտի դաշտում: Մենք կարծում ենք, որ Զելենսկին պետք է իր կամուֆլյաժը փոխարինի փողկապով և կոստյումով հետ և վերլուծի, թե ինչ է կատարվում թիմի հետ իր շուրջը», - Օմելյանի խոսքերն է մեջբերել Politico-ն։

Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը գերմանական Focus-ին տված հարցազրույցում բացատրել է, թե ինչու են նախարարները և երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին միշտ կրում կանաչ ձիթապտղի գույնով վերնաշապիկներ կամ զինվորական համազգեստ։

«Այս հագուստները մեզ կապում են այն աղջիկների ու տղաների հետ, ովքեր իրենց կյանքը տալիս են մեր երկրի համար։ Այս համազգեստը կրելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ պատերազմը չի ավարտվել։ Դրանք խորհրդանշում են, որ Ուկրաինան մարտնչում է և կշարունակի պայքարել։ Անհնար է կոստյում ու փողկապ կրել, երբ քո երկիրը համազգեստ է հագել և պայքարում է իր գոյության համար»,- ընդգծել էր նա։