ՀԱԿ-ը չի քննադատում, որ «ջուր չլցնի նախկինների ջրաղացին»

ՀԱԿ-ը չի քննադատում, որ «ջուր չլցնի նախկինների ջրաղացին»

Հայ ազգային կոնգրեսում դժգոհություն է հասունացել Նիկոլ Փաշինյանի իշխանությունից, բայց ՀԱԿ-ականները զերծ են մնում այդ մասին բարձրաձայնելուց, որպեսզի «ջուր չլցնեն նախկինների ջրաղացին» եւ չմեղադրվեն հակահեղափոխականության մեջ։

Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության շատ դրսեւորումների հետ նրանք համաձայն չեն։ Դիցուք՝ Սահմանադրական դատարանի հարցում ամիսներ առաջ իմքայլականները հայտարարում էին, որ Հրայր Թովմասյանը լեգիտիմ ընտրված պաշտոնյա չէ եւ անելիք չունի նոր Հայաստանում, իսկ այսօր ոչ միայն հրաժարվել են նրանց հեռացնելու համար նախատեսված հանրաքվեից, այլեւ մի այնպիսի լուծում են ներկայացրել Վենետիկի հանձնաժողովի հավանությանը, որի ընդունման պարագայում Թովմասյանը նվազագույնը կշարունակի պաշտոնավարել ՍԴ անդամի կարգավիճակում։

Հիշեցնենք, որ իշխանությունը մտադիր է փոխել Սահմանադրության 213-րդ անցումային դրույթը, որ գործեն մինչեւ 2015 թվականն ընդունված նորմերը, ու ՍԴ դատավորների պաշտոնավարման առավելագույն ժամկետը համարվի 12 տարին։