Ժամկետայինների ծնողները բավարարված չեն Փաշինյանի հետ հանդիպումից. ևս մեկ անգամ կհանդիպեն Փաշինյանին

Ժամկետայինների ծնողները բավարարված չեն Փաշինյանի հետ հանդիպումից. ևս մեկ անգամ կհանդիպեն Փաշինյանին

Բավարարված չենք, որովհետեւ մեր բարձրացրած հարցերի լուծման մասին խոսելը, դեռ վաղ է: Մենք ավելի լայն խնդիրների շուրջ ենք խոսել եւ այդ մասին ավելի մանրամասն կարող ենք հայտնել վարչապետի հետ մյուս հանդիպման ժամանակ։ Այս մասին քիչ առաջ կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ժամկետային զինծառայողներից մեկի ծնողը։

Հիշեցնենք, որ ժամկետայինների ծնողները հանդիպել էին Փաշինյանին։ Հունվարի 14-ին ժամկետային զինծառայողների ծնողները   հերթական բողոքի ակցիան էին  իրականացնում կառավարության շենքի դիմաց, պնդում էին՝ իրենց որդիները պետք է ծառայությունը շարունակեն ՀՀ-ում, այլ ոչ Արցախում։ Ծնողները հանդիպում էին պահանջում վարչապետ Փաշինյանի հետ։