Boeing-ը ներկայացրել է կրած վնասները

Boeing-ը ներկայացրել է կրած վնասները

Ամերիկյան ավիաշինական Boeing ընկերությունը հայտարարել է, որ կրել է 11,9 միլիարդ դոլարի վնաս, ինչը 19 անգամ ավելին է, քան անցյալ տարի, երբ ընկերության վնասները կազմել են 636 միլիոն դոլար։ Այս մասին հայտնում է Forbes-ը։

2020 թվականի արդյունքներով, ընկերության եկամուտները նվազել են 24 տոկոսով եւ կազմել 58,2 միլիարդ դոլար, որից 15,3 միլիարդ դոլարը՝ չորրորդ եռամսյակի համար։ Վերջին եռամսյակին ընկերության վնասը կազմել է 8,4 միլիարդ դոլար։

Ընկերության վնասները անցյալ տարվա համար Financial Times եւ Reuters պարբերականները համարել են ռեկորդային։