Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 24 340-ի

Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 24 340-ի

Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 328-ով։ Մեկ օրում մահացել է 9 մարդ։ Հունիսի երկուսի դրությամբ Ուկրաիայում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 24 340-ի։ Մահացությունների ընդանուր թիվը կազմում է 727 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 10 078 մարդ։

Հիշեցնենք, որ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 6 374 287 մարդու։ Առողջացածների թիվը կազմում է 2 909 633 մարդ։ Մահացածների ընդհանուր թիվը 377 605 մարդ է։