COVID-19-ի դեմ նախատեսված դեղահաբեր են մշակվում

COVID-19-ի դեմ նախատեսված դեղահաբեր են մշակվում

Մեծ Բրիտանիան սկսել է մշակել դեղահաբեր՝ տնային պայմաններում COVID-19-ի բուժման համար։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։ Ինչպես հայտնում է BBC News-ը, վարչապետ Ջոնսոնը հույս ունի, որ դեղահաբերը ասպարեզում կլինեն արդեն աշնանը։ Ջոնսոնը ներկայացրել է որոշ մանրամասներ այս ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին եւ հավելել, որ բրիտանացիները պետք է սովորեն, որքան հնարավոր է, ապրել կորոնավիրուսի հետ։ Հակավիրուսային դեղահաբերը հավելելու են կորոնավիրուսի դեմ բուժման միջոցները։