Հանրաքվեից հետո Հայաստանում հնարավոր է իշխանության բռնազավթում լինի․ Ռոման Կոնիժայ

Հանրաքվեից հետո Հայաստանում հնարավոր է իշխանության բռնազավթում լինի․ Ռոման Կոնիժայ

Հայաստանում տեղի ունենալիք սահմանադրական հանրաքվեն բավական հետաքրքրություն է առաջացրել նաեւ Ադրբեջանում։ Ուկրաինացի քաղաքագետ Ռոման Կոնիժայը ադրբեջանական «Media.az»-ի խնդրանքով մեկնաբանել է ապրիլի հինգի հանրաքվեն։ Ուկրաինացի փորձագետը հայտարարել է, որ ցանկացած պետությունում բացարձակ իշխանությունը պատկանում է ժողովրդին։

«Դա եւ իրավունք է, եւ պարտականություն։ Եթե Սահմանադրությունում գրված է, որ ժողովուրդը կարող է որոշել այդ հարցը համաժողովրդական կամարտահայտման եղանակով, ապա խնդիր կա։ Եթե ճիշտ քարոզչություն էլ իրականացվի, ապա արդյունքը կանխատեսելի կարող է լինել։ Սակայն բուն հարցի դրվածքն է զարմացնող։ Եթե ՍԴ հարցով հանրաքվե է արվում, ապա պետք է փոխել ՍԴ ողջ կազմը։ Ընտրողական մոտեցումը անհասկանալի է»,-ասել է Ռոման Կոնիժայը։

Ուկրաինացի քաղաքագետը նաեւ մտավախություն է հայտնել, որ նման բովանդակությամբ հանրաքվեի անցկացումը արդեն կարող է խոսել այն մասին, որ Հայաստանում հնարավոր է իշխանության բռնազավթում տեղի ունենա։ Նա դժվարանում է ասել, թե կոնկրետ որ սցենարով կզարգանան իրադարձությունները, սակայն եւ չի բացառել, որ Հայաստանում տեղի ունենա իշխանության բռնազավթում։