Էջմիածնի գերեզմանատանը կրակոցներ են հնչել. հին հաշիվնե՞ր էին պարզում | «Հրապարակ» 14.11.2019

Էջմիածնի գերեզմանատանը կրակոցներ են հնչել. հին հաշիվնե՞ր էին պարզում | «Հրապարակ» 14.11.2019

Այսօր Էջմիածնի գերեզմանատանը կրակոցներ են հնչել, վիրավորվել է 27-ամյա մի երիտասարդ, նրան տեղափոխել են բժշկական կենտրոն։ Իրավապահ մարմիններից հայտնում են, որ բերման ենթարկվածներ չկան։

«Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ վնասվածք ստացածը Գուրգեն անունով մի բռնցքամարտիկ է, իսկ կրակողը եղել է Արմավիրի զորամասի նախկին հրամանատար Գեւորգ Ենոքյանի (Մարսո) որդիները։ Մեզ հայտնի է դարձել, որ կողմերը կոնֆլիկտ են ունեցել դեռ մեկ տարի առաջ։

Օրվա գլխավոր լուրերը՝ «Հրապարակում»