Ինչու՞ էին Ռուզվելտի կնոջը համարում «աշխարհի առաջին տիկին»

Ինչու՞ էին Ռուզվելտի կնոջը համարում «աշխարհի առաջին տիկին»

Միշտ ինձ հետաքրքրում էր, թե ինչու ԱՄՆ նախկին նախագահ Ռուզվելտի կնոջը համարում էին աշխարհի առաջին տիկին։ Կարծես թե գտա պատասխանը։ ԱՄՆ-ի 32-րդ նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի կնոջը կոչում էին «աշխարհի առաջին տիկին»: Ըստ ամերիկացիների երկրի ողջ պատմության ընթացքում եղել է լավագույն առաջին տիկինը։ Նա ոչ միայն ակտիվ հասարակական գործիչ էր, այլ իմաստուն կին ու մեծ մարդասեր։ Շատ հայտնի է նրա հետևյալ արտահայտությունը. «Մեծ ուղեղները քննարկում են գաղափարներ, միջին ուղեղները քննարկում են իրադարձություններ, մանր ուղեղները քննարկում են մարդկանց»: Կարծում եմ այս արտահայտությամբ էլ ողջ կյանքում գործել է։ Էլեոնորան ողջ կյանքում քննարկել է գաղափարներ և մանր ուղեղների վրա չի աշխատել, որպեսզի նրանք քննարկեն իր ու ամուսնու անձը։ Նրա նախաձեռնությամբ է կազմվել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Ողջ կյանքում պայքարել է կանանց իրավունքների համար, մասնակցել է Freedom House կազմակերպության ստեղծմանը: Նա հանդիպում էր բնակչությանը, նրանց տրամադրությունները փոխանցում ամուսնուն։ Աշխարհի առաջին տիկինն ասում էր․ «Հանուն սեփական հաճույքի ապրելու ձգտումն ամենակարճ ճանապարհն է քեզ դժբախտացնելու համար։ Շատ կարճ ժամանակ անց դուք հասկանում եք, որ որևէ բան ձեզ չի կարող իսկապես երջանկացնել։ Պատճառն այն է, որ կյանքի հանդեպ հետաքրքրությունը, ապագայի հանդեպ հույսը ապրում են մեր մեջ միայն այն դեպքում, երբ մենք ուրախություն ենք պարգևում այլ մարդկանց»։ Ինձ համար պարզ դարձավ նաև, թե ինչու՞ վերջին վեց տարվա ընթացքում Հայաստանում քննարկում են երկրի ղեկավարի աթոռին բազմածի ու նրա տիկնոջ անձը, որը իրենք են հրապարակայնացնում։ Գաղափար, նպատակ, ծրագիր չունեցող, պետության անցյալը, ներկան ու ապագան խորտակած ղեկավարին այլ բան չի մնում, քան քննարկման դնել իր, կնոջ, երեխաների կյանքը։ Մի ողջ ազգի դժբախտության մատնած անձերը եթե այդքանով հանդերձ իրենց երջանիկ են զգում, դա խոսում է այն մասին, որ իրենց նպատակը հենց դա է եղել։