Պետդեպի խոսնակը՝ հայ զինվորականների հանդեպ Ադրբեջանի գործած վայրագությունների մասին 

Պետդեպի խոսնակը՝ հայ զինվորականների հանդեպ Ադրբեջանի գործած վայրագությունների մասին 

Վաշինգտոնի ըստ էության առաջին պաշտոնական արձագանքն է հնչել կապված հայ զինվորականների հանդեպ Ադրբեջանի գործած վայրագությունների՝ ռազմական հանցագործությունների վերաբերյալ։ Պետդեպի խոսնակ Նեդ Պրայսն իր թվիթերյան էջում այս առնչությամբ գրել է․

«Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է վերջին հաղորդումներից առ այն, որ ադրբեջանցի զինվորականները սպանել են հայ անզեն ռազմագերի զինվորականներին։ Մենք կոչ ենք անում ամբողջական եւ անաչառ հետաքննություն անցկացնել։ Նման չարագործություն գործած բոլոր մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության»,- ասված է նրա գրառման մեջ։