Մայրը երեք երեխաների հետ կարող է հայտնվել փողոցում. ակցիա՝ կառավարության դիմաց

Մայրը երեք երեխաների հետ կարող է հայտնվել փողոցում. ակցիա՝ կառավարության դիմաց

Կառավարության շենքի դիմաց մեկնարկած բողոքի ակցիաները շարունակվում են։

Այստեղ է նաև քաղաքացի Հասմիկ Ասրյանը , որի խոսքով՝ ամուսինը՝ Սարգիս Մանուկյանը, գողության փորձ կատարելու համար այս պահին գտնվում է անազատության մեջ, ինքն էլ ստացած 30 հազար դրամ նպաստով չի կարողանում պահել 3 անչափահաս երեխաներին։

Նրա խոսքով՝ երեխաների հետ վարձով բնակվում է Երևանի Սևան փողոցում,սակայն գումար չունենալու պատճառով վարձը չի կարողանում վճարել, օրերս հայտնվելու են փողոցում։