Արցախի ժողովրդավարական կուսակցությունը հայտարարում է քաղաքական գործունեության նոր փուլի մեկնարկի մասին

Արցախի ժողովրդավարական կուսակցությունը հայտարարում է քաղաքական գործունեության նոր փուլի մեկնարկի մասին

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն - Democratic Party of Artsakh-ը հայտարարում է քաղաքական գործունեության նոր փուլի մեկնարկի մասին, որը ներառելու է առաջիկայում սպասվող ՏԻՄ ընտրությունների քարոզչական գործընթացը և դրան զուգահեռ՝ 2020 թվականի համապետական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները:

Քաղաքական խորհրդատվությունների այս ժամանակահատվածում նախատեսվում են հանդիպումներ տեղական կառույցների և բնակչության հետ հանրապետության բոլոր շրջաններում:
Ժողովրդավարների թիմը փորձելու է հանրության հետ քննարկումներով ուղենշել հանրապետությունում և տարբեր համայքներում առկա խնդիրների արդյունավետ լուծման մեխանիզմները, որոնք կմշակվեն ու կներառվեն կուսակցության նախընտրական ծրագրի մեջ»:

Աշոտ Ղուլյան