Ձեր բոլոր հարցերի պատասխանը կստանաք. Սերգո Կարապետյան

Ձեր բոլոր հարցերի պատասխանը կստանաք. Սերգո Կարապետյան

Քիչ առաջ առաջին ատյանի դատարան եկավ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը։ Հիշեցնենք՝  մամուլում հրապարակումներ կան, որ հենց նա է ցուցմունք տվել Սերժ Սարգսյանի դեմ։ 

Կարապետյանին կրկին խնդրեցինք մեկնաբանել այդ տեղեկությունը, նա պատասխանեց. «Հետեւեք դատական պրոցեսին, ձեր բոլոր հարցերի պատասխանը կստանաք»։

Նա այլ հարցերի չպատասխանեց։

Նշենք, որ դատարանը քիչ հետո հրապարակելու է գործով դատախազ Արսեն Մարտիրոսյանին հայտնած բացարկի վերաբերյալ։