Ես միշտ կանգնելու եմ հայ համայնքի կողքին. Ադամ Շիֆ

Ես միշտ կանգնելու եմ հայ համայնքի կողքին. Ադամ Շիֆ

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հանձնաժողովի նախագահ, հայամետ կոնգրեսական Ադամ Շիֆը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ միշտ կանգնելու է հայ համայնքի կողքին։

«Ես միշտ կանգնելու եմ հայ համայնքի կողքին` հարգելու Հայոց ցեղասպանության նահատակ սրբերին, և մեր աշխատանքները շարունակվում են, քանի որ մենք շարունակում ենք պայքարը հանուն արդարության և հատուցումների», - գրել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում տարիներ շարունակ պայքարած ամերիկացի գործիչը։
 
Շիֆը նաև անդրադարձել է Արցախին։ «Ես միշտ կանգնելու եմ հայ համայնքի կողքին, քանի որ մենք պահանջում ենք խաղաղություն և անկախություն Արցախի համար», - նշել է կոնգրեսականը։
 
«Ես միշտ կանգնած կլինեմ հայ համայնքի կողքին, քանի որ մենք ամրապնդում ենք մեր կապերը Հայաստանի հետ:
 
Միշտ», - եզրափակել է Ադամ Շիֆը։