Մարությանը հաստատեց «Հրապարակ»-ի տեղեկությունը

Մարությանը հաստատեց «Հրապարակ»-ի տեղեկությունը

Այսօր առավոտյան մենք տեղեկություն էինք հրապարակել, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Այս լուրը մեծ քննարկման առիթ դարձավ։ Մենք փորձել էինք պաշտոնական մեկնաբանություն ստանալ, սակայն քաղաքապետարանի մամուլի խոսնակը կտրուկ հերքել էր տեղեկությունը։ Սակայն, այսօրվա մամուլի ասուլիսին քաղաքապետ Հայկ Մարությանը հաստատեց մեր տեղեկությունը՝ հայտարարելով, որ քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հրաժարական է տալու՝ սեփական դիմումի համաձայն: «Պարոն Մեսչյանն ի սկզբանե երբ գալիս էր, հենց իր սկզբի ասուլիսներում ասել է, որ նա գալիս է մոտավորապես երկու տարի ժամկետով: Բնականաբար, այդ երկու տարին արդեն մոտենում է իր ավարտին, և շատ բնական է, որ այդ մարդը, ինչպես սկզբում ասել էր, իմ ու բոլորի կողմից շատ հարգված Արթուր Մեսչյանը, մնում է իր խոստման շրջանակներում»,-ասել էր Հայկ Մարությանը:

Հ.Գ. հերթական անգամ համոզվեցինք, որ այս անգամ էլ «Հրապարակը» ճիշտ էր, իսկ քաղաքապետարանը՝ միայն ճշմարտությունները հերքող։