Ինչու Մեսութ Օզիլը «Արսենալի» հիմնական կազմում չկա․ պարզաբանում է գլխավոր մարզիչը

Ինչու Մեսութ Օզիլը «Արսենալի» հիմնական կազմում չկա․ պարզաբանում է գլխավոր մարզիչը

Լոնդոնյան «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան անդրադարձել է այն հարցին, թե ինչու կիսապաշտպան Մեսութ Օզիլը բացակայում է թիմի հիմնական կազմից։ Հիշեցնենք, որ 31-ամյա Օզիլը դաշտ վերջին անգամ դուրս է եկել մարտի յոթին։ «Թիմը զարգանում է, եւ բոլորն են տեսնում, թե ինչ մակարդակի են հասել մեր մարզիկները։

Մենք ցանկանում ենք զարգանալ, խաղալ ավելի լավ եւ մրցակցել մեկմեկու հետ։ Ես գոհ եմ մեր մրցելույթներից, եւ թե ինչպես են մարզիկները բարդացնում շտաբի խնդիրները, կապված հանդիպումներում կազմի ընտրության հետ։ Մենք թույլատրում ենք դաշտ դուրս գալ այն մարզիկներին, որոնք, ըստ մեր տեսակետի, ամենալավ վիճակում են եւ հարմար են կոնկրետ տվյալ հանդիպման համար։ Թիմի կազմում հայտնվելը բարդ է ոչ միայն Մեսութի համար, այլ նաեւ մի շարք այլ մարզիկների։ Ես պետք է առավելագույնս ազնիվ աշխատեմ եւ փորձում եմ ընտրել նրանց, ովքեր ամենալավ վիճակում են»,- Sky Sports-ի փոխանցմամբ, ասել է Արտետան։