Ինչ ազդեցություն կունենան ԱՄՆ նախագահական ընտրությունները ռուբլու փոխարժեքի վրա

Ինչ ազդեցություն կունենան ԱՄՆ նախագահական ընտրությունները ռուբլու փոխարժեքի վրա

Ռուսական ռուբլու փոխարժեքը բավականին կախում ունի այն բանից, թե այս տարվա նոյեմբերի երեքին ԱՄՆ-ում տեղի ունենալիք նախագահական ընտրություններում որ թեկնածուն կհաղթի։ Այս մասին հայտարարել է անկախ ֆինանսական խորհրդատու Վիտալի Կալուգինը։

Ըստ փորձագետի, թեկնածուների մեկի հաղթանակը կարող է արմատական փոփոխություններ կատարել առհասարակ արժութային շուկայում՝ ողջ աշխարհում։ Եթե վերընտրվի նախագահ Թրամփը, ապա ռուբլին կվերադառնա դոլարի հանդեպ 1 դոլարը 68 ռուբլի փոխարժեքին։ Եթե Բայդենը հաղթի, ապա դոլարը կարող է թանկանալ մինչեւ 1 դոլարը 85 ռուբլու փոխարժեքային սահմանին, ինչը ռուսական միջավայրում կարող է կտրուկ գնաճի բերել։