Մյունխենի ձևաչափն աննախադեպ է՝ «զրույց» ձևաչափով 

Մյունխենի ձևաչափն աննախադեպ է՝ «զրույց» ձևաչափով 

Պաշտոնապես հաստատվեց, որ այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Մյունխենում կհանդիպեն ղարաբաղյան թեմայով։ Իրականում սա աննախադեպ ձևաչափ է՝ համաձայն դիվանագիտական տերմինաբանության և չի տեղավորվում ՝ ոչ հանդիպման, ոչ՝ առավել ևս՝ բանակցության ձևաչափում, առանց ԵԱՀԿ ՄԽ-ի ու առավել ևս՝ մյուսների ներկայության։

Մեկնարկած  Մյունխենի ամենամյա համաժողովի շրջանակներում՝ Գերմանիայի ժամանակով ժամը 17․30-ից 18․15-ը ընկնած ժամանակահատվածում նախատեսված այս միջոցառումը ներկայացված է որպես՝«զրույց» (conversation ) Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև Ացախյան հարցով՝ թարմացում (un up date on Nagorno-Karabakh ) ձևաչափով։

Զրույցը վարելու է «Ամերիկա-Ռուսաստան» հիմնադրամի նախագահ Սելեստա Վալանդերը: Ենթադրվում է, որ երկու երկրների առաջնորդները իրենց միասին հատկացված 45 րոպեների ընթացքում խոսելու են իրենց մոտեցումների մասին և ինչպես պահանջում են ձևաչափի կանոնները՝ յուրաքանչյուրը փորձելու է ավելի համոզիչ ու պերճախոս լինել։ Այլ խոսքով՝ Մյունխենն այսօր մի քիչ ավելի նմանվելու է շոուի, իսկ այս ժանրի կանոնները ենթադրում են կողմերից մեկին «բալետ անել»։  

Մեր հանրապետական զրուցակիցներից մեկը միանգամայն անկեղծ խոստովանեց՝ տես ինչ վիճակի մեջ են դրել, որ ստիպված իրեն բալետ եմ անելու ու առավոտից աշխատում եմ ոչ մի բան չգրել, որ մտքերը հավաքի, կենտրոնանա ու մի անհարմար բան չխոսի։ 

Հիշեցնենք, նույն հարկի տակ  աշխարհի առաջնորդներին հավաքող այս հարթակի քննարկումներին ներկա գտնվելու համար Մյունխեն է ժամանել նախագահ Արմեն Սարգսյանը։ Այս անգամ համաժողովին մասնակցում են Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Ավստրիայի կանցլերը, Ռուսաստանի, Իրանի արտգործնախարարները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, անգամ «Ֆեյսբուք»-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը: