Ինքնասպան եղած ոստիկանապետի ցուցմունքը՝ Մարտի 1-ի գործով

Ինքնասպան եղած ոստիկանապետի ցուցմունքը՝ Մարտի 1-ի գործով

Ներկայացնում ենք ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մարտի 1-ի գործով տված ցուցմունքը:

1999-2008 թվականներին ՀՀ ոստիկանության պետ աշխատած գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանը, պատասխանելով քննիչի հարցին, պարզաբանել է, որ 2008թ.-ի մարտյան օրերին «Իմ հիշելով` փետրվարի 28-ին կամ 29-ին ինձ հետ է կապնվել Ազգային անվտանգության ծառայության այն ժամանակվա պետ Գորիկ Հակոբյանը, ով հայտնեց, որ օպերատիվ տվյալներն են ստացվել, որ Ազատության հրապարակում կուտակվում են զենք-զինամթերք, եւ հնարավոր է, որ սադրիչ գործողություններտեղի ունենան:

Այդ տեղեկությունը ստանալուն պես ես հանձնարարել եմ Արմեն Երիցյանին մեր օպերատիվ բլոկով պարզել ԱԱԾ-ից ստացված տվյալների իսկությունը, եւ Արմեն Երիցյանն ինձ զեկուցեց, որ իրականում Ազատության հրապարակում զենք-զինամթերքի կուտակման ինֆորմացիա կա: Նման ինֆորմացիան ստանալուց հետո փետրվարի 29-ին խորհրդակցություն եմ հրավիրել ինձ մոտ եւ կարգադրել եմ առավոտյան տեխզննություն իրականացնել Ազատության հրապարակում զենք-զինամթերքի առկայություն ստուգելու համար: Հանձնարարության կատարումը հանձնարարել եմ օպերատիվ բլոկին, որը ղեկավարում էր Արմեն Երիցյանը, իսկ ծառայության բլոկը հանձնարարել եմ Սաշա Աֆյանին:

Սաշա Աֆյանը պետք է ծառայության բլոկով շրջափակեր Ազատության հրապարակը, իսկ օպերատիվ բլոկը` ի դեմս ՔՀԳՎ եւ ԿՀԴՊԳ վարչությունների, պետք է իրականացնեին տեղատեսություն: Եվ ես հանձնարարել էի, որ տեխզննում իրականացնող ուժերը հրապարակ գնային առանց հատուկ միջոցների, քանի որ հատուկ միջոցներով գնալու դեպքում չէին կարող տեխազննում իրականացնել: Իմ մտավախությունը եղել է այն, որ կարող է Ազատության հրապարակում ինչ-որ բան պայթեցնեին, տուժածներ լինեին, եւ դա բարդեին գործող իշխանության վրա. դա է եղել իմ մտավախությունը:

Նյութն ամբողջությամբ՝ armlur.am