Պարոն Սորոսը ցանկություն էր հայտնել ինձ հետ հանդիպել ․Նիկոլ Փաշինյան

Պարոն Սորոսը ցանկություն էր հայտնել ինձ հետ հանդիպել ․Նիկոլ Փաշինյան

«Դավոսի ֆորումից առաջ երբ ես պետք է մեկնեի,  «Բաց հասարակության հիմնադրամների» հիմնադիր Ջորջ Սորոսը ցանկություն էր հայտնել ինձ հետ հանդիպել, բայց իմ աշխատանքային գրաֆիկը շատ խիտ էր և որևէ կերպ չհաջողվեց հանդիպման նրա խնդրանքը բավարարել»։

Այս մասինԼոս Անջելեսում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

«Դավադրությունների տեսության հեղինակներն ասում են՝ ուրեմն ինչ-որ տեղ պլանավորվել է, այնտեղ, որտեղ սովորաբար պլանավորվում են հեղափոխությունները: Իսկ այնտեղ, որտեղ ընդունված է մտածել, որ պլանավորվում են հեղափոխությունները, նրանք պակաս կասկածանքների և տառապանքների մեջ չեն: Ասում են, եթե հեղափոխությունը մենք չենք արել, ո՞վ է համարձակվել առանց մեր թույլտվության որևէ տեղ անել հեղափոխություն: Բոլոր կողմերին կոչ եմ անում հանդարտվել: Ովքեր եղել են ՀՀ-ում, ոչ թե իրենց կաբինետներում և աշխատանքային սեղանների տակ մտած, գիտեն՝ ով ու ինչպես է արել այդ հեղափոխությունը: Այդ հեղափոխությունը տեղի է ունեցել ուղիղ եթերում, այս պատմությունը նոր չի սկսել. երկար տարիների պատմություն ունի»: