«Ժողովուրդ»․ Վանեցյանի նախկին օգնականը հերքում է անվանական զենք ստանալու մասին լուրը

«Ժողովուրդ»․ Վանեցյանի նախկին օգնականը հերքում է անվանական զենք ստանալու մասին լուրը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի նախկին օգնական Վահագն Բոյաջյանից հետաքրքրվեց, թե որ արժանիքի համար է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը իրեն անվանական զենք նվիրել, որի մասին գրել էր ՀՀ վարչապետի ընտանիքին պատկանող Armtimes.com կայքը: Ի պատասխան` Վահագն Բոյաջյանը հայտնեց. «Այդ տեղեկությունը սուտ է, ես երբեք որևէ մեկից զենք, առավել ևս՝ անվանական, նվեր չեմ ստացել»:

Մեր այն հարցին՝ արդյոք ներկայումս աշխատանքային հարաբերություններ ունի ԱԱԾ նախկին տնօրենի հետ, արդյոք ներգրավված է նրա ստեղծած հիմնադրամի աշխատանքներում, Բոյաջյանը բացասական պատասխան տվեց՝ հերքելով այդ ինֆորմացիան ևս: