Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենի հետ հանդիպման ժամանակ Իրանին անվանել է երկու երկրների «ընդհանուր թշնամի», հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
Զելենսկին նաև ասել է, որ ինքը և Քոհենը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության խորացումը, ինչպես նաև Ուկրաինայում հակաօդային պաշտպանության համակարգերի կառուցումը։ Իր հերթին, Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայությունը հաստատել է, որ Կոենի և Զելենսկու հանդիպմանը քննարկվել է «իրանական խնդիրը»։
Ըստ այդմ, հանդիպման ընթացքում կողմերը «համաձայնել են, որ այսպես կոչված «իրանական ահաբեկչական գործունեությունը Ուկրաինայում», որին Կիևը և արևմտյան երկրները մեղադրում են Ռուսաստանին դրոններ մատակարարելու մեջ, արժանի է ամենախիստ դատապարտման և պահանջում է գործնական քայլեր միջազգային հանրության կողմից»: