Գորիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը ձերբակալվա՞ծ են

Գորիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը ձերբակալվա՞ծ են

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ երեկ առավոտյան խուզարկություն է տեղի ունեցել  Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի և փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի բնակարաններում, ինչից հետո նրանք ձերբակալվել են։

Տեղեկությունը պարզելու համար նախ փորձեցինք կապվել Գորիսի քաղաքապետի, այնուհետև փոխքաղաքապետի հետ, սակայն նրանք մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին: Մեզ հաջողվեց կապվել Գորիսի քաղաքապետի երկրորդ տեղակալ Իրինա Յոլյանի հետ, ով հավաստիացրեց, որ տեղեկությունը իրականության հետ որևէ կապ չունի: «Դա բացարձակ սուտ է, ինձ համար էլ է անհասկանալի, թե ինչից ելնելով են նման ապատեղեկատվություն տարածում, բայց ես հիմա պատրաստվում եմ պաշտոնապես հերքել այն»,- hrapark.am-ին ասաց նա՝ դժվարանալով պատասխանել  հարցին, թե ինչը կարող էր նման ինֆորմացիայի հիմք հանդիսանալ :

Նշենք, որ Գորիսի  մեր աղբյուրը  փոխանցեց, որ այսօր  ժամը 16. 00-ին սահմաններում  քաղաքապետին քաղաքում տեսել են, ավելին ՝  նա այսօր եղել է աշխատավայրում :

Ի դեպ, ըստ մամուլի հրապարակումների, Գորիսի քաղաքապետը, տեղակալը և նրանց մերձավորները կասկածվում են քաղաքացուց 33 մլն դրամի շորթում կատարելու մեջ :