Աննա Հակոբյանը երգի մասին․․․

Աննա Հակոբյանը երգի մասին․․․
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը տարածել է տեսահոլովակ, որտեղ երաժշտական կատարմամբ իր հետ  հանդես են գալիս ՀՀԿ անդամներ Էդուարդ Շարմազանովը եւ Արման Սահակյանը: Երգը ընկերության մասին է՝ «Իմ ընկեր»։ Ընկերներ,  որոնք չեն դավաճանել ու միշտ իրենց կողքին են եղել։

Մեր կյանքում եղել են դժնդակ օրեր,

Եվ մարդիկ խարդախ ու դավաճան․․․

Բայց նման խարդախների  կողքին եղել են նաև հավատարիմ մարդիկ, ընկերներ, ովքեր երբեք չեն դավաճանել իրենց։ Հենց նրանց մասին  ասվում․

Բաժակդ բեր իմ լավ ընկեր․․․

Երբ իշխանության ես,  քեզ թվում է, թե քեզ մոտ կանգնածները հետդ են՝ հոգեհարազատ ու պատրաստակամ։ Երբեք չես պատկերացնում, որ նրանք աթոռին են մոտ կանգնած։ Բայց երբ իշխանության չես, աչքերիդ շղարշը վարագույրի պես ետ է քաշվում, ու դու տեսնում ես հատուկենտ անդավաճան ընկերների։ Բոլոր իշխանավորներն էլ անցնում են նույն ճանապարհով։

Բայց հետաքրքիր մի բան կա։ Երգը սրտի ճանապարհով է անցնում, այլ ճանապարհ չկա։ Հետաքրքիրն այն է, որ վարչապետի տիկնոջը դուր է եկել երգը։ Եվ դա յուրօրնակ ձևով է արտահայտել։ Փաստորեն կիսելով երգը, խոսել է երգի մասին՝ դրական առումով։ Ֆեյսբուքյան իր  էջում գրել է․

Anna Hakobyan
Կիսում եմ այս երգը՝ նվիրելով Hayk Gevorgyan-ին, Lusine Barseghyan-ին, Vahagn Hovakimyan-ին եւ բոլոր այն մարդպանց, ովքեր ամենադժվար տարիներին իսկական Լավ ընկեր եւ հենարան էին մեզ համար!!!

Սա հետաքրքիր գրառում  է։ Աննա Հակոբյանն իր լավ ընկերներին, երբ ամուսինը պաշտոնի է անցել, «պարգևատրել է»։ Բայց սա չի էականը։ Այլ․․․ այն, որ «երգը խոսել է նրա  հետ»,  ու ինքը կիսվել է իր լավ ընկերների մասով։ Պատկերացրեք՝ եթե յուրաքանչյուրը կիսվի իր լավ  ընկերներով, երգը կդառնա  տարվա հիթը։ Եվ ինչպես ֆեյսբուքյան օգտատեր Անդրեաս Հարությունյանն է կատակում՝ վերջապես դուրս եկավ «Jingle Bells» -ի և «Happy Birthday» - ի հետ մրցակցող երգը։

Հետաքրքիր է՝ եթե Աննա Հակոբյանը գիտի իսկական ընկերների արժեքը, ինչու՞ են տեղ տալիս այն դավաճաններին, ովքեր նախկիններից փախած մտնում են հիմա էլ իրենց «տաք փետուրների տակ»։ Այստեղ է, որ երգը մեռնում ու մնում է զուտ քաղաքականությունը։ Սառը ու տխուր։