Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է հանդես գա հանրային բոլոր շերտերին համախմբող ուղերձով

Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է հանդես գա հանրային բոլոր շերտերին համախմբող ուղերձով

Մեկ ամիս շարունակ ես ու գործընկերներս պնդում էինք, որ այս օրը անխուսափելի է, բոլոր հանգամանանքները համակցված կերպով մոտեցնում էին մեզ հենց այս կետին։ 

Բայց հիմա նախորդող իրադարձությունները քննարկելու, ճիշտ ու սխալ անելու, քննադատելու ժամանակը չէ։ 
Էս պահի դրությամբ առաջնահերթություն է․ նվազագույն կորուստներով և առավելագույն ձեռքբերումներով ետ մղել Ադրբեջանին, այլ խոսքով՝ բռնի ուժով վերջինիս վերադարձնել բանակցային սեղան։ 

Ռազմաճակատից անդին կարևոր է նաև, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հանդես գա համերաշխության և հանրային բոլոր շերտերին համախմբող ուղերձով, ինչը կբացառի պառակտման հավանականությունը։