Արա Սաղաթելյանն իմանար, որ մենք այսպիսի միջոցառման մեջ ենք, կասեր՝ «մի արեք, իմ խնդրով մի ծածկեք պետության կործանումը»

Արա Սաղաթելյանն իմանար, որ մենք այսպիսի միջոցառման մեջ ենք, կասեր՝ «մի արեք, իմ խնդրով մի ծածկեք պետության կործանումը»

Հակադրբեջանական քարոզչության ոլորտի մասնագետների ակցիան ՀՀ ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց՝ ի աջակցություն ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի, ով այժմ կալանավորված է, շարունակվում է։

Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները գրքեր են դրել ԱԱԾ շենքի աստիճաններին, հորդորում կարդալ, հասկանալ, թե ով է իրականում Արա Սաղաթելյանը։

«Այո, այս ամբողջ ֆարսը պայթելու է։

Բայց ես ձեզ ասեմ՝ պայթելով չի ավարտվելու, ես ուզում եմ, որ մեր ողջ իրավապահ համակարգը, հատկապես այն հատվածը, որը կապված է այս թխվող, կարվող գործընթացի հետ, աչքի առաջ ունենա հետևյալը՝ պայթելով չի ավարտվելու։ Պետք է համապատասխան դաստիարակաւթյուն, իսկ այսօր մենք անդաստիարակների իշխանության ներքո ենք ապրում, պետք է փորձ, հմտություն, անցած ճանապարհ, որ քո կենսագրությունը գրելուց ոչ թե հիշես, որ մանկապարտեզում միգուցե դայակը շնորհակալություն է ասել, այլ ունենաս իրական կենսագրություն ու այդ կենսագրության մեջ պետության, երկրի հետ կապված ինչ-որ բան լինի։Արա Սաղաթելյանը պետության զգացողությունն իր մեջ է կրում։

Եթե Արա Սաղաթելյանն իմանար, որ մենք այսպիսի միջոցառման մեջ ենք, կասեր՝ «մի արեք, իմ խնդրով մի ծածկեք պետության կործանումը։ Ես ցավով եմ նշում, բայց մեր իշխանությունն այսօր անարժեք, անհայրենիքների ձեռքում է»,- այս մասին քիչ առաջ ակցիա իրականացնելիս լրագրողների հետ զրույցում նշեց Կարեն Բեքարյանը։