Արդյո՞ք 5 միլիոն դրամից ավելի հատկացվելու է Կենտրոն վարչական շրջանում հյուրասիրության համար

Արդյո՞ք  5 միլիոն դրամից ավելի հատկացվելու է Կենտրոն վարչական շրջանում հյուրասիրության համար

«Մամուլի հրապարակումների համաձայն՝ 5,199,000 դրամ է հատկացվելու Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և ենթակա կազմակերպությունների տնօրենների հյուրասիրության համար, արդյո՞ք այդքան գումար է հատկացվելու»,- Երևանի քաղաքապետարանում մեկնարկած Երևանի ավագանու արտահերթ նիստին քաղաքապետ Հայկ Մարությանից հետաքրքրվեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը։

Մարությանը պատասխանեց, որ իրեն էլ է հետաքրքիր այս հարցի պատասխանը և առաջարկեց ավագանու հերթական նիստի ժամանակ հարցի պատասխանը փորձել ստանալ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանից։