Հունգարիան հայտարարել է, որ թույլ չի տա Ուկրաինային անդամակցել ՆԱՏՕ-ին

Հունգարիան հայտարարել է, որ թույլ չի տա Ուկրաինային անդամակցել ՆԱՏՕ-ին

Հունգարիան հայտարարել է, որ թույլ չի տա Ուկրաինային անդամակցել ՆԱՏՕ-ին եւ արգելափակելու է նրա մուտքը այնքան ժամանակ, քանի դեռ ուկրաինական պետությունը չի փոխել իր օրենքները՝ կապված էթնիկ փոքրամասնությունների կրթության եւ վերջիններիս հանդեպ տարվող լեզվական քաղաքականության հետ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն՝ Լոնդոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, ինչպես հաղորդել է Reuters լրատվական գործակալությունը։

«Մենք որեւէ հավելյալ իրավունք չենք պահանջում Անդրկարպատյան հունգարների հանդեպ։ Միայն այն իրավունքների վերականգնումն ենք ուզում, որոնք եղել են նախկինում»,- ասել է հունգարական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։