Կինը խաբեությամբ ներկայացել է որպես Ռոնալդուին օգնած «Մաքդոնալդսի» աշխատակցուհի

Կինը խաբեությամբ ներկայացել է որպես Ռոնալդուին օգնած «Մաքդոնալդսի» աշխատակցուհի

«Մաքդոնալդսի» նախկին աշխատակցուհի Պաուլա Լեկան, ով հայտարարել էր, թե ինքն է եղել այն կինը, ում մասին խոսել է Ռոնալդուն, պատմելով, որ իրեն անվճար կերպով կերակրել է «Մաքդոնալդսի» մի աշխատակցուհի, իրականում նա չէ, ում փոխարեն որ հանդես է գալիս։ Այսինքն, նա չի եղել այդ բարեգութ կինը եւ ինքնակոչաբար ներկայացել է որպես այդ կինը։ Այս մասին հայտնում է «Чемпионат»-ը։ Լրագրող Պիրս Մորգանը իր թվիթերյան էջում բացահայտելով այս ինքնակոչության դրվագը, հայտարարել է, որ որոնումները շարունակվում են։