Ալիևը լուրջ մեղադրանքներ է հնչեցրել Իրանի հասցեին

Ալիևը լուրջ մեղադրանքներ է հնչեցրել Իրանի հասցեին

Բաքուն Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը շարունակում է օգտագործել հակաիրանական քարոզչության համար։

Այսպես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Իրանի ոստիկանությունը և անվտանգության մարմինները լուրջ միջոցներ չեն ձեռնարկել՝ կապված Ադրբեջանի դեսպանատան վրա տեղի ունեցած ահաբեկչության հետ, մինչդեռ հարձակվողն անմիջապես ձերբակալվել է։

Ավելին, բավականին օպերատիվ կերպով հանրությանն է ներկայացվել նրա առաջին խոստովանական ցուցմունքը՝ կատարվածի պատճառների մասին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, Իրանի իրավապահ մարմինները միջադեպում ահաբեկչության նշաններ չեն հայտնաբերել։
«Իրանի ոստիկանությունը և անվտանգության մարմինները լուրջ միջոցներ չեն ձեռնարկել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված», - Ալիևի խոսքերն է մեջբերում թուրքական «Անադոլու» գործակալությունը։

Ադրբեջանի պաշտոնյաներն ու կառավարական լրատվամիջոցներն իրենց հերթին մեղադրում են Իրանին դեսպանատան վրա հարձակման մեջ ներգրավվածության մեջ՝ օգտագործելով բացառապես «ահաբեկչական հարձակում» տերմինը։