Թուրքիան ապակայունացնող ուժ է ոչ միայն Միջերկրական ծովի հարավ-արևելքում, այլ նաև իր ողջ սահմանի երկայնքով. Մարկոպուլոս

Թուրքիան ապակայունացնող ուժ է ոչ միայն Միջերկրական ծովի հարավ-արևելքում, այլ նաև իր ողջ սահմանի երկայնքով. Մարկոպուլոս

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Թուրքիան ապակայունացնող ուժ է ոչ միայն Միջերկրական ծովի հարավ-արևելքում, այլ նաև իր ողջ սահմանի երկայնքով. Մարկոպուլոս
Սիրելի՛ հայրենակիցներ, 
ստորև ձեզ եմ ներկայացնում հույն գործընկերոջս՝ Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի համանախագահ Դիմիտրիս Մարկոպուլոսի հայտարարությունը.
«Թուրքերը տարածաշրջանում բացում են ևս մեկ ճակատ՝ այժմ կենտրոնանալով Հայաստանի վրա, որտեղ նրանք ձգտում են ունենալ դերակատարություն և մասնակցություն, ինչպես իրենց՝ շատ այլ սահմանային տարածքներում:
Որպես Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար՝ իմ մտահոգությունն եմ հայտնում Կովկասի տարածաշրջանում ագրեսիվ քաղաքականության կապակցությամբ: Հունաստանը միշտ ձգտել է խաղաղ երկխոսության՝ ինչպես իր սեփական խնդիրների, այնպես էլ այլ տարածաշրջանների դեպքում, որտեղ Թուրքիան և իր դաշնակիցներն ագրեսիվ քաղաքականություն են վարում։
Մենք չենք մոռանում վերջերս ադրբեջանական կողմից հնչեցված «կարգադրությունները» մեր տարածաշրջանում, այսպես կոչված, «թուրքական իրավունքի» վերաբերյալ, որոնք արտահայտվել են Բաքվում մեր նոր դեսպանի հավատարմագրերի հանձնման ժամանակ: Իրավունքն ու ագրեսիան միասին չեն գնում: Միակ ճանապարհը երկխոսությունն է, այլ ոչ թե սադրանքները:
Թուրքիան ապակայունացնող ուժ է ոչ միայն Միջերկրական ծովի հարավ-արևելքում, այլ նաև իր ողջ սահմանի երկայնքով: ԵՄ-ն պարտավոր է ուսումնասիրել այս բարդ իրավիճակը»։