Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում փակվել է չինական երկրորդ քաղաքը

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում փակվել է չինական երկրորդ քաղաքը

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում չինական իշխանությունները փակել են երկրորդ՝ Խուանգան քաղաքը, որն ունի 7,5 միլիոն բնակչություն։ Կեսգիշերից սկսած Խուանգանում դադարեցվել է երկաթուղային եւ ավտոբուսային հաղորդակցությունը։ Իշխանությունները փակել են կինոթատրոնները, եւ այլ հաստատություններ, որտեղ մեծ թվով մարդիկ կարող են հավաքվել։ Բնակիչներին խորհուրդ են տվել չհեռանալ քաղաքից։