Վահե Նիկոյանն ազատ է արձակվել

Վահե Նիկոյանն ազատ է արձակվել

Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը ազատ է արձակվել: Ավելի վաղ նա ձերբակալվել էր, Հակակոռուպցիոն կոմիտեն նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել, ինչը և դատարանի կողմից մերժվել է:

Հիշեցնենք, որ Նիկոյանը մեղադրվում է Սանիթեքի գործով ենթադրյալ պաշտոնեական չարաշահման համար: