«Հրապարակ»․ Կալավանցի Ռոբերտին փոխարինեց կապանցի Գրիշիկը

Կապանում բուռն քննարկումների թեմա է դարձել փաստը, որ Սուրբծննդյան պատարագին Կապանի Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու խաչի քավորի պատվարժան գործն այս տարի ստանձնել է Գրիգոր Փարսյանը՝ Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանի հարազատ եղբայրը։ Բանն այն է, որ Գրիգոր Փարսյանը կամ, ինչպես Կապանում հայտնի է՝ Գրիշիկը, համարվում է քաղաքում հարց լուծող տղա՝ գողական։
«Բոլոր ռազբորկեքն ինքն է տանում, բոլորն իրեն են աբրաշատ լինում»,- ասաց մեր աղբյուրը՝ պատմելով, որ համայնքում միանշանակ չի ընդունվել, որ Հայ առաքելական եկեղեցին այդ սուրբ կարգավիճակը շնորհել է գողականի։ Ի դեպ, նախորդ տարիներին մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն է եղել եկեղեցու խաչքավորը, այս տարի մերժել է առաջարկը, հավանաբար, մարզպետի եւ Կապանի համայնքապետի քաղաքական տարաձայնություններն այնքան են խորացել, որ կալավանցին այլեւս ցանկալի չի եղել նաեւ համայնքի եկեղեցու համար։
Կարծիքներ